Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու վարույթի նախաքննությունը 11 անձի մասով ավարտվել է 

Դեկտեմբեր 30,2025 14:25

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում ավարտվել է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 11 անձի մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ 2018 թվականի նոյեմբերին ստեղծել և մինչև 2025 թվականի մարտի 11-ը ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ ներգրավելով  բազմաթիվ անդամների:

Հանցավոր կազմակերպության անդամների գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով՝ կազմակերպության ղեկավարները ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, իսկ հանցավոր կազմակերպության անդամները ներկայանալով տարբեր կեղծանուններով և հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու՝ վարձակալված տարածքներից կատարել են համակարգչային հափշտակություններ։

Նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) (2 դրվագ) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), իսկ 5-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը)։

Քրեական վարույթը նշված 11 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031