Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ. դեսպան Կոպիրկինի ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 30,2025 15:04

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Պ. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ Հայաստանի բնակիչներ,
Ընկերներ,
Ամանորի շրջանը լավ հնարավորություն է ամփոփելու անցնող տարվա արդյունքներն ու նախանշելու ապագայի ծրագրերը։ 2025 թվականին մեր երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, բախվելով լուրջ մարտահրավերների, շարունակել են երկխոսությունը ծագած խնդիրների լուծման ուղիների և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ։

Անցնող տարում երկկողմ հարաբերությունների կամերտոնն է հանդիսացել մեր երկրների ղեկավարների միջև ակտիվ երկխոսությունը։ Միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։ Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ, հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դրանում պակաս դեր չի խաղացել նաև համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախևառաջ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի անդամակցությունը Հայաստանին բերում է շոշափելի տնտեսական օգուտներ։

Մեր հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակել են մնալ մշակութային, հումանիտար և համամարդկային շփումները։ 2025 թվականին մենք միասին լայնորեն նշեցինք Մեծ Հաղթանակի 80-ամյակը։ Դա վառ վկայությունն է այն բանի, որ մեր պապերի ու նախնիների անմահ սխրանքի հիշատակը մեր ժողովուրդների համար շարունակում է մնալ սրբազան։ Այսօր մեր պարտքն է պահպանել և բազմապատկել ընդհանուր պատմական ժառանգությունը և փոխանցել էստաֆետը ապագա սերունդներին։

Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ, տարածաշրջանի երկրների դինամիկ զարգացմամբ և բարօրությամբ։ Պատրաստ ենք պահանջված ներդրում ունենալ Անդրկովկասում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման գործում։

Վստահ եմ, որ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։

Սիրելի՛ ընկերներ,
Նոր տարվա գալուստին շատ քիչ է մնացել։ Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, երջանկություն և ձեր ծրագրերի իրականացում։ Թող յուրաքանչյուր օջախում տիրեն ջերմությունը, հարմարավետությունն ու ներդաշնակությունը։

Շնորհավո՛ր Նոր 2026 թվականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031