Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան և մերկասառույցի պայմաններում ինչպես վարել մեքենան. ՆԳՆ խորհուրդները

Դեկտեմբեր 30,2025 15:57

Վարքականոններ՝ վարորդների համար․ ինչպե՞ս վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում

Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ
Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:

⚠️Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:

Հիշե՛ք խորհուրդները և եղե՛ք պաշտպանված:

Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։


ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031