Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակը ոչ թե կոնֆլիկտի լուծում է, այլ՝ անավարտ և անարդար խաղաղություն. Ստեփան Հասան-Ջալալյան

Դեկտեմբեր 30,2025 16:05

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇԱՆՏԱԺՆ Ու ԱԴՐԲԵՋԱՆ-ԱՐՑԱԽ ԿՈՆՖԼԻԿՏԸ   

2025թ. դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի համատեքստում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Առևտուր։ Նրանք առևտուր են անում։ Ես ասացի. «Մենք կդադարեցնենք ձեզ հետ առևտուրը։ Այլևս ոչ մի առևտուր»: Երկուսի հետ էլ… Հետո ես 200 տոկոսանոց մաքսատուրք դրեցի… հաջորդ օրը նրանք զանգահարեցին… 35 տարվա պայքար, և նրանք դադարեցին»:

Մեջբերվածը վկայում է, որ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի հետ խոսել է շանտաժի լեզվով: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ շանտաժով անհնար է հասնել հուսալի, հիմնարար լուծման ընդհանրապես, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի պարագայում մասնավորապես:

Ակնհայտ է, որ առևտուրը դադարեցնելու և մաքսատուրքը բարձրացնելու անլուրջ և անհուսալի միջոցներով հնարավոր չէ լուծել ավելի քան 107 տարվա պատմություն ունեցող Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը:

Հետևաբար, ստեղծված իրավիճակը ոչ թե կոնֆլիկտի լուծում է, այլ՝ անավարտ և անարդար խաղաղություն, որը չի կարող լինել մշտական, այն լինելու է անկայուն և հակված վերափոխվելու պատերազմի:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031