Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի հանրային քրեական հետապնդումը․ փաստաբան

Դեկտեմբեր 30,2025 18:10

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հոդվածներից մեկով որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումը, մյուսով որոշվել՝  հետապնդում չհարուցել․ հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է Հայրապետյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031