Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

Դեկտեմբեր 30,2025 21:29

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել եմ բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։

Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին

։

Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031