«Սահմանադրական դատարանը այդ ճշմարտությունը եւս վերջերս նշել է․ տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք, կրկին, ինտենսիվ սահմանափակման մասին, հետեւաբար, այստեղ ես հատուկ շնորհավորանքներ չեմ ներկայացնում, քանի որ ունեմ նաեւ պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում, եւ վստահ եղեք, որ տնային կալանքը եւս ծանր խափանման միջոց է»։
Այս մասին ասաց Եկեղեցին «մեր ձեւով» պաշտպանելու մասին հայտարարության համար քրեական հետապնդման ենթարկվող գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք․ Դատարանը այսօր որոշեց Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով։
Կարդացեք նաև
Դատախազությունը հայտնել է, որ վերաքննիչ բողոք կներկայացնի գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ:
Վարդեւանյանը հստակեցրեց, որ նախատոնական եռուզերը եւ Կարապետյանի անձնական որոշմամբ պաշտպանական թիմը Կարապետյանի աջակիցներին դատարանի բակ չի հրավիրել։
Վարդեւանյանի ճեպազրույցից հետո Կարապետյանին ոստիկանական մեքենայով դուրս բերեցին ԱԱԾ շենքից։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































