Քրեակատարողական ծառայությունը թույլ չի տվել կալանավորին փոխանցել Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը՝ պատճառաբանելով, որ այն «քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում»։
«ՉԻ»․ Այ սա արդեն իսկապես իմաստուն որոշում է։ Ավելին՝ ճիշտ կլինի, որ Արդարադատության նախարարությունը հստակ ցուցակ ներկայացնի, թե ո՞ր գրքերը պիտի արգելվեն կալանավայրերում։ Մենք, օրինակ, կառաջարկեինք հետևյալ ցանկը․
Դոստոևսկու «Ապուշը»՝ որպես ՀՀ իշխանությունների գործունեության վերաբերյալ անընդունելի գնահատականներ պարունակող, Թումանյանի «Գիքորը»՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ակնարկներ պարունակող, «Չարի վերջը»՝ որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր պարունակող, Օրուելի «Անասնաֆերման»՝ որպես ժողովրդավարության հայկական մոդելն արատավորող, Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները»՝ որպես ապօրինի իշխանափոխության ուղեցույց-ձեռնարկ, և իհարկե Խորենացու «Հայոց պատմությունը»՝ որպես տարածաշրջանային հարևանների հետ տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտելու ենթատեքստ պարունակող։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































