Լրահոս
Օրվա լրահոսը

Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի. Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 31,2025 11:40

ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ

Եվս մեկ տարի դարձավ պատմություն։ Եվս մեկ տարի Երկիրը պտտվեց իրար հաջորդող հակամարտությունների, արհավիրքների շղթայի միջով։ Եվ Հայաստանը ուղղակիորեն կրեց աշխարհաքաղաքական ներքին և արտաքին դավադրությունների, ցնցումների հետևանքները։

Սակայն այսօր՝ Ամանորի նախաշեմին, որքան էլ բարդ լինեն նաև մեր առջև ծառացած խնդիրները, ես խորապես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի, իր նվիրյալ որդիների առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է իր դեմ ուղղված մարտահրավերներին։

Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի։
Եվ արդարության պահանջով՝ պաշտպանվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքը՝ նրանց անվտանգության անբեկանելի երաշխիքներով, ազատությո’ւն տրվի մեր բոլոր ընկերներին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, հայ ազգի բարերար-նվիրյալներին, սրբազաններին, ովքեր այսօր փակված, պատանդառված են Բաքվի և Երևանի բանտերում։

Բարի Ամանոր եմ բոլորիս մաղթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031