Լրահոս
Օրվա լրահոսը

Թող 2026-ին մեր պետությունը վերջապես կանգնի ճիշտ ճանապարհի վրա և «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական` կայուն և ամուր խաղաղության հաստատմամբ. Լևոն Զուրաբյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 31,2025 17:15

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայաստանցի-համաքաղաքացի,

Մաղթում եմ, որ 2026 թվականը փոխի քո կյանքը դեպի լավը և բերի երազանքների իրականացում:

Որ բոլոր հիվանդությունները Նոր Տարում փախչեն քեզնից և դու առողջ լինես:

Որ այնպիսի արդյունքների հասնես քո կյանքում, որ հարազատներդ ու ընկերներդ հպարտանան քեզնով:

Որ ընտանիքումդ տիրի սեր և երջանկություն:

Որ Աստված քեզ ուժ և կորով տա բոլոր աստվածահաճո գործերի համար:

Որ 2026-ին մեր պետությունը վերջապես կանգնի ճիշտ ճանապարհի վրա և «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական` կայուն և ամուր խաղաղության հաստատմամբ:

Որ ազգովի լծվենք Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցմանը, որը մեզ կբերի հզոր տնտեսական զարգացում և կվերացնի վտանգավոր կախվածությունն Ադրբեջանից:

Որ պետությունը կապի կենսաթոշակների չափը երկրի միջին աշխատավարձի հետ, ինչը շատ արագ կբերի թոշակների 50 տոկոսանոց աճի:

Որ պետությունը մտածի քեզ օգնելու մասին, և ոչ թե բյուջեն ամեն գնով լցնելու:

Որ գյուղացին պետության օգնությամբ ստանա ջուր, սերմացու, պարարտանյութ և վառելիք, պետության օգնությամբ էլ  իրացնի արտադրանքը:

Որ ուսանողն ունենա հասանելի և որակյալ ուսում:

Որ զարգանա գիտությունդ և մշակույթդ և Հայաստանը դառնա տեխնոլոգիապես առաջատար երկիր:

Այս ամենին մենք կարող ենք հասնել, եթե գործենք միասնաբար ու եռանդով: Եթե կայացնենք ճիշտ որոշումներ պատմական նշանակություն ունեցող գալիք ընտրություններում:

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

Ի ԳՈ´ՐԾ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031