Shamshyan.com. Դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը: Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1-ամյա Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լուդվիկ Մ․-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել են բավարար։
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ Ամալյա Վ․-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրն օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է և տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































