«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում հունվարի 1-ին Կրան Մոնտանայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին և սիրելիներին։
Մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում այս վշտի պահին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի էջում։
Հիշեցնենք՝ հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ Կրան Մոնտանայում «Le Constellation» կրուիզային բարի ներսում պայթյունի և հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, մոտավորապես 40 մարդ է զոհվել և ավելի քան 100 մարդ վիրավորում է ստացել:
















































