Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին

Հունվար 02,2026 18:11

«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին՝ Անդրեյ Երմակի փոխարեն, ով նոյեմբերին հրաժարական տվեց՝ կոռուպցիոն սկանդալի և իր տանը կատարված խուզարկությունների ֆոնին։

«Ուկրաինան այժմ պետք է ավելի շատ կենտրոնանա անվտանգության հարցերի, պաշտպանական և անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղու վրա, և նախագահի գրասենյակը, առաջին հերթին, կծառայի այս խնդիրների կատարմանը։ Կիրիլոն ունի մասնագիտացված փորձ այս ոլորտներում և բավարար ուժ՝ արդյունքների հասնելու համար», – գրել է Զելենսկին։

Բուդանովը դեռևս չի մեկնաբանել նախագահի հայտարարությունը։

Ըստ սոցհարցումների՝ նա Ուկրաինայի ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյաներից է՝ նախագահ Զելենսկուց ու ԶՈւ նախկին ղեկավար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիից հետո։

Ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյին կնշանակի ռազմական հետախուզության նոր ղեկավար՝ Կիրիլո Բուդանովի փոխարեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031