Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի վերաբերյալ

Հունվար 03,2026 14:30

Այսօր առավոտյան ԱՄՆ-ն իրականացրել է զինված ագրեսիայի ակտ Վենեսուելայի դեմ: Սա խորապես մտահոգիչ է և դատապարտելի:

Այդպիսի գործողությունները հիմնավորելու համար բերված պատճառաբանությունները անհիմն են: Գաղափարախոսական ատելությունը գերակայեց գործարար պրագմատիզմի, վստահության և կանխատեսելիության հարաբերություններ կառուցելու պատրաստակամության նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում կարևոր է, առաջին հերթին, թույլ չտալ հետագա լարվածության սրացում՝ կողմնորոշվելով դուրս գալու իրավիճակից երկխոսության ճանապարհով: Ելնում ենք այն բանից, որ բոլոր գործընկերները, ովքեր կարող են պահանջներ ունենալ միմյանց նկատմամբ, պետք է փնտրեն խնդիրների լուծման ուղիներ երկխոսական լուծումների միջոցով: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել դրանում:

Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, որպիսին այն հայտարարել է իրեն 2014 թվականին: Իսկ Վենեսուելային պետք է երաշխավորվի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը՝ առանց ցանկացած ապակառուցողական, ավելին՝ զինվորական արտաքին միջամտության:

Հաստատում ենք մեր համերաշխությունը վենեսուելական ժողովրդի հետ, աջակցությունը նրա բոլիվարական ղեկավարության քաղաքականությանը, որը ուղղված է երկրի ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը:

Աջակցում ենք վենեսուելական իշխանությունների և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարության հայտարարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անհապաղ հրավիրելու մասին:

Ռուսաստանի դեսպանատունը Կարակասում գործում է սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով իրավիճակը, պահպանում է մշտական կապ վենեսուելական իշխանությունների և Վենեսուելայի տարածքում գտնվող ռուսաստանյան քաղաքացիների հետ: Ներկա պահին տուժած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մասին տեղեկություններ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031