Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության կարելի է գնալ՝ ընդունելով ցավոտ իրականությունը, բայց առանց սեփական պայքարը վարկաբեկելու. Հայկ Խանումյան

Հունվար 03,2026 15:30

Արցախի հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Ղարաբաղյան հարցը թոկ էր Հայաստանի վզին» և որ Արցախը կորցնելով «գտել ենք Հայաստանը», նա ոչ թե խաղաղության մասին է խոսում, այլ նսեմացնում է Ղարաբաղյան շարժումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և փորձում արդարանալ 2020-ի պատերազմի կառավարման տապալման համար։

Ղարաբաղյան շարժումը մարդու իրավունքների և ինքնորոշման պայքար էր, իսկ Արցախի Հանրապետությունը՝ այդ իրավունքի իրացման արդյունք։ 2020-ի պարտությունը, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը մեր պատմության ամենաողբերգական էջերից են։

Խաղաղության կարելի է գնալ՝ ընդունելով ցավոտ իրականությունը, բայց առանց սեփական պայքարը վարկաբեկելու։ Խաղաղության լավագույն հիմքը ազնվությունն ու արժանապատվությունն են, ոչ թե պատմության ժխտումը։ Նիկոլի հռետորաբանությամբ ոչ թե խաղաղության ենք գնում, այլ Հայաստանը բացում ենք որոշ հարևանների ագրեսիվ նպատակների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031