Լրահոս
Օրվա լրահոսը

Մադուրոյին և նրա տիկնոջը մեղադրանք է առաջադրվել. ԱՄՆ գլխավոր դատախազ

Հունվար 03,2026 17:15

Միջազգային լրատվականների փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների եւ պայթուցիկ սարքեր ապօրինաբար պահելու համար:  Շուտով նրանք կբախվեն ամերիկյան արդարադատության ամբողջ ծանրությանը ամերիկյան հողում, հավելել է Բոնդին:

Հիշեցնենք, որ կեսգիշերն անց ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: Կարակասը ցնցած մի քանի պայթյուններից որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու ինքնաթիռով դուրս բերվել երկրից»:

Թրամփը նշել է, որ դա տեղի է ունեցել Վենեսուելային հասցված լայնածավալ հարվածի արդյունքում:

Հայտնի է նաեւ, որ Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարված։

Միեւնույն ժամանակ Վենեսուելան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իսկ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «չի հանձնվի և չի բանակցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031