«ԱՄՆ-ն այժմ գնահատում է Վենեսուելայի հարցով հաջորդ քայլերը: Մենք շատ ակտիվորեն ներգրավված կլինենք», – Fox News հեռուստաալիքի «Fox & Friends»-ի հաղորդավարների հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա Վենեսուելայում գործողությունն «աներևակայելի» է որակել, նշելով, թե «Երկիր մոլորակի վրա չկա որևէ երկիր, որը կարող է նման մանևր անել»:
Թրամփը նշել է, թե դա ուղերձ չէր Մեքսիկային, սակայն շեշտել է, որ ինքը Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին առաջարկել է, որ ԱՄՆ-ն «վերացնի» կարտելները։
«Մենք նրա հետ բարեկամական հարաբերություններ ունենք, նա լավ կին է։ Բայց Մեքսիկան կառավարում են կարտելները։ Նա՛ չի կառավարում Մեքսիկան, կարտելներն են կառավարում Մեքսիկան», – ասել է Թրամփը։
Կարդացեք նաև
«Մեքսիկայի հետ ինչ-որ բան պետք է արվի», – նշել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու օդային ճանապարհով դուրս բերվել երկրից»:


















































