Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել-Բարոն X-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Վենեսուելայի ժողովրդից իշխանությունը խլելով՝ Նիկոլաս Մադուրոն խաթարել է նրանց արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։
Ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Մադուրոյի ձերբակալմանը, խախտում է ուժի չկիրառման սկզբունքը։ Որևէ տևական քաղաքական լուծում չի կարող պարտադրվել դրսից»:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու օդային ճանապարհով դուրս բերվել երկրից»:


















































