Լրահոս
Օրվա լրահոսը

Վենս. Մադուրոն հասկացավ, որ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում իր ասածներին

Հունվար 03,2026 21:15

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը պետք է դադարեցվի, և գողացված նավթը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Մադուրոն հասկացավ, որ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում իր ասածներին:

Կեցցեն մեր քաջարի հատուկջոկատայինները, որոնք իրականացրին իսկապես տպավորիչ գործողություն», – X-ում գրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, թե Վենեսուելայում «ամերիկյան բանակի այս ցնցող, կայծակնային արագությամբ իրականացված գործողությունը, որի ընթացքում իշխանությունից հեռացվեց գործող պետության ղեկավարը, հիշեցնում է 1990 թ. ԱՄՆ-ի ներխուժումը Պանամա, որը հանգեցրեց Մանուել Անտոնիո Նորիեգայի հանձնմանը և ձերբակալությանը՝ ճիշտ 36 տարի առաջ՝ նույն օրը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, որը «Fox news»-ի հետ զրույցում Վենեսուելայում գործողությունն «աներևակայելի» է որակել, նշելով, թե «Երկիր մոլորակի վրա չկա որևէ երկիր, որը կարող է նման մանևր անել». «The truth» սոցիալական ցանցում հրապարակել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի լուսանկարը, գրելով՝ «Նիկոլաս Մադուրոն` ամերիկյան Iwo Jima նավի վրա»։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու օդային ճանապարհով դուրս բերվել երկրից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Թրամփն իրեն աշխարհի թագավոր է երևակայում և բացահայտ զավթողական գործողություններ է կատարում այլ պետության նկատմամբ ու այդքանից հետո ծիծաղելի կլինի եթե նա խոսի ամերիկյան ժողովրդավարությունից։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031