Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր

Հունվար 04,2026 10:00

Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն այդ երկրներում տարբեր է, բայց պետական ինստիտուտներն այս կամ այն չափով քայքայված են:

ԱՄՆ-ը նույնքան «հիմքեր» ուներ հարձակվելու Վենեսուելայի վրա (ի՞նչ է ինքնիշխան պետության նախագահի առեւանգումը, եթե ոչ հարձակում), որքան Ռուսաստանն Ուկրաինայի վրա: Առաջին դեպքում «ժողովրդավարության հաստատումն» է եւ «թմրանյութերի առեւտրի դեմ պայքարը» (նավթի մասին ավելի քիչ է խոսվում): Երկրորդի դեպքում՝ «ռուսալեզու բնակչության» պաշտպանությունը: Ագրեսիայի համար «մահանաներ» միշտ էլ կգտնվեն: Կան նաեւ «բարձր գաղափարական» արդարացումներ՝ «ռուսական աշխարհ», «կայսրություն», գուցե նաեւ «Մոնրոյի դոկտրինի» ինչ-որ ժամանակակից վերաձեւակերպումներ՝ ինչ կատարվում է Արեւմտյան կիսագնդում, պետք է լինի ԱՄՆ վերահսկողության տակ:

Բայց իմաստն այն է, որ ցանկացած տերություն այսօր կարող հարձակվել ցանկացած երկրի վրա, եւ չկա որեւէ գործուն միջազգային մեխանիզմ՝ այդ հարձակումը կանխելու: Իսկ մեզ համար, այսինքն՝ «ոչ տերությունների» համար դասը հետեւյալն է՝ ցանկացած պատերազմ տեղի է ունենում տերությունների «դաբրոյով»: 2020 թվականին Ադրբեջանը «դաբրո» ուներ Ռուսաստանից եւ Արեւմուտքից, դրա համար էլ հարձակվեց Արցախի վրա: Հիմա «դաբրո» չունի, չի հարձակվում Հայաստանի վրա եւ «խաղաղություն է հաստատվել»:

…Ափսոս, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մտքով չէր անցել պատ կառուցել իր երկրի «Կիրանցում»: Եթե կառուցեր, ԱՄՆ-ն  չէր հարձակվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Օդում կախված լուրերի համաձայն՝ Մադուրոն վերջերս մի ուրախ միջոցառման ժամանակ մի քանի բաժակ տնական թթի օղի է խմել, որից հետո ոգևորված բացականչել է․ «Վենեսուելան Վենեսուելա է և վերջ»։ Դե ներկա տեխնոլոգիական պայմաններում ոչինչ գաղտնի չի մնում և այդ լուրը հասել է Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ վիրավորված ականջին։ Տրամաբանական է, որ ԱՄՆ-ի օրինապաշտ նախագահն էլ այդ խոսքերից շատ զայրանալով, ստուգել է տվել Վենեսուելայի «կադաստրի թուղթը» և այնտեղ հայտնաբերել է թմրանյութերի հոտեր ու իր հատուկ ծառայություններին հանձնարարել է Մադուրոյին իր տիկնոջ հետ քաղաքավարի ձևով տեղափոխել ԱՄՆ, այսինքն՝ օրենքի դաշտ։ Սպասելի է, որ բաքվի անալոգիայով՝ կընթանան փակ դատական նիստեր և դրանք կշարունակվեն տարիներով։
    Հիմա սպասենք նիկոլի արձագանքին։ Ըստ օդում կախված լուրերի՝ նիկոլը պատրաստվում է Վենեսուելան ճանաչել որպես ԱՄՆ-ի սուվերեն ու անբաժանելի տարածք և Մադուրոյին առաջարկելու է փոխել Վենեսուելայի պատմության դասագրքերը, հոգևոր առաջնորդին, կրճատել զինվորական ծառայության ժամկետը, սահմանադրությունից հանել թշնամիներին զայրացնող կետերը, ԱՄՆ-ի հետ շտապ կնքել «խաղաղության պայմանագիր» և Վենեսուելան դարձնել այդ տարածաշրջանի ժողովրդավարական բաստիոնը։

  2. Aha says:

    Լավ հոդված է, համաձայն եմ մեծ մասի հետ, բայց Ուկրաինայի և Վենեսուելայի միջև զուգահեռների վերաբերյալ իմ կարծիքն այն է, որ ԱՄՆ-ն արեց Վենեսուելայում այն, ինչ ԱՄՆ-ն արեց Ուկրաինայում: Սա նաև Ջեֆրի Սաքսի կարծիքն է: Ահա նրա տեսակետը (հղումը ստորև) Վենեսուելայի գործողության վերաբերյալ, արժե լսել:

    https://www.youtube.com/watch?v=LhZuTOuwKGA

  3. Համարյա կատակ է հնչում այս հոդվածը: Երևի ապշաճ ենք: Մինչդեռ սա երկրորդ դեպքն է` Թրամփը պարզապես կրկնում է Նեթանյահուի արածը անցած սեպտեմբերին` Դոհայի ռբակոծումը: Ասացին համասի շեֆին են սպանում… Պարզ ա, որ դա կասեն: 4 ամիս անց իսրայելի արբանյակ պետությունը նույն սխեմայով Կարակասն է ռմբակոծում…ասում են մադուրոյին են հանում: Պարզ ա, որ դա կասեն:
    Մեզ տենց բան չի սպառնում. մեր դեպքում պարզապես դեսանտ կիջնի “ԵՄ-ի գագաթնաժողով” անունով (գալիք գարնանը)` կկազմակերպեն գալաներ, շոուներ, շշմեցնեն հայաստանցուն ու հունիսին շշմած գնացնեն ընտրությունների: ԵՄ գագաթնաժողովը իր հետ կբերի հազարավոր ասիստենտներ, աշխատակիցներ, …որոնք կմնան ՀՀ-ում մինչև հուլիսի 1-ը (ԱԳՆ-ն առանց վիզա մուտք է տրամադրոմ, չեն գրանցելու ով լինելը) ու այդ միլիտանտ-ակտիվիստները իրականացնելու են 12-15 մլն եվրո covert operation “դեմոկրատական ընտրուտյուններ” անունով:
    Ուրախացնող է, որ նիկոլների բանտարկման շքերթ է սկսվել` Սարկոզի նիկոլ, Մադուրո Նիկոլ, …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031