ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Mediahub.am-ի հետ զրույցում մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան…, բայց թե՛աշխարհագրականորեն, թե՛, ըստ էության, բովանդակության մեջ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենա և ենթական կլինի օտարերկրյա ազդեցության, հրահանգների, արժեքների, որտեղ օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է Հայաստանի կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ…»:
«Ժառանգություն» կուսակցություն


















































