Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկին ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն

Հունվար 04,2026 16:11

«Ազատություն». Ուկրաինան ցանկանում է, որ որպես անվտանգության երաշխիք երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն, և դրանց ներկայությունն ամրագրվի Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Ներկայությունը կարևոր գործոններից մեկն է. նույնիսկ «Կամավորների կոալիցիա»-ի գոյությունը կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են ուժեղացնել իրենց ներկայությունը»,- ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները զորք տեղակայեն Ուկրաինայում, ապա դրանք ռուսական զինուժի համար լեգիտիմ թիրախ կլինեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031