Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկեք վերջապես սրբագրենք սխալները․․․
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:
Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Այն Քրիստոսի Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 5-ին:
Կարդացեք նաև
Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ ունեցողների, և թե՛ չունեցողների։
Չկա հին ու նոր ննջեցյալ, գերեզմաններ պետք է գնալ ՄԵՌԵԼՈՑԻՆ՝ հունվարի 7-ին։


















































