Լրահոս
Օրվա լրահոսը

Չքննարկել ուրիշներին եւ աշխատել սեփական անձի մշակման վրա. Աննա Հակոբյան

Հունվար 05,2026 11:05

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։

Ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի իմաստուն, ավելի մարդասեր, ավելի կարգապահ, ավելի արդար, ավելի ինքնավստահ, ավելի սպորտային, ավելի առողջ, ավելի զարգացած, ավելի կարդացած, ավելի հոգեւոր, ավելի քաղաքավարի, ավելի կիրթ, ավելի հարգալից, ավելի խաղաղ, ավելի ապահով եւ ավելի երջանիկ՝ այսպիսին մարդիկ չեն ծնվում, այսպիսին դառնում են։

Սրա համար անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Չքննարկել ուրիշներին եւ աշխատել սեփական անձի մշակման վրա։

Մեզանից մեր լավագույն տեսակը քանդակելու կարճ եւ դեսերտի նման հաճելի ճանապարհ կա՝

1 ամիս՝ ընթերցված 1 գիրք

Կարեւոր չէ՝ ինչ գիրք. մեծ, փոքր, արկածային, թրիլլեր, մասնագիտական, կրոնական, ֆենտեզի, սատիրա, ինքնակենսագրական, դրամա, ռոմանտիկա, դետեկտիվ։

«1 ամիս՝ ընթերցված 1 գիրք», եւ մենք ամեն օր ինքներս մեզ նվեր կանենք՝ մեր լավագույն տարբերակը կնվիրենք մեր սովորական «ես»-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031