Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի մեծ ցավով եմ նայում Վրթանես եպիսկոպոսի վարքին։ Ցասում, վրդովմունք, ամոթ։ Ամենը խառնվում է իրար. Արեգա Հովսեփյան

Հունվար 05,2026 12:12

«Մեր ձևով» շարժման անդամ, արցախցի Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընդդիմությանը հաճախ և ոչ առանց հիմքի մեղադրում էին/են օրակարգեր չունենալու մեջ։

Այսօր մի բան հստակ է` այս իշխանությունները լիովին սպառել են իրենց և իրենց ՄԻԱԿ օրակարգը հակաեկեղեցական, հակաքրիստոնեական արշավն է։ ՎԵՐՋ։ Ուրիշ ոչ մի թեմա, այլև իրենց կողմից դաշտ նետված օրակարգային չի դառնում։

Եվ սա օրինաչափ է։

Դու չես կարող անընդհատ ու անընդմեջ մաշես, հույզերի և զգացմունքների վրա խաղաս, մոլորեցնես կիսաճշմարտություններով, մանիպուլյացիաների ենթարկեցնես ժողովրդին։ Մի փուլում այդ ամենը պարզապես դադարում է աշխատել։ Ու քեզ մնում է հատել անհատելին, խախտել անխախտելին, ամենաստորին հատակից էլ անդին գնալ` իմանալով, որ հետադարձի ճանապարհ արդեն իսկ չկա։

Սուրբ Ծննդին ընդառաջ, տիրադավներն իշխանության ղեկավարի գլխավորությամբ կրկին հատեցին բարոյականության և քրիստոնեության արժեքները։ Անսպասելի՞ էր։ Ոչ։ Կհաջողե՞ն։ Երիցս ոչ։

Հ.Գ. սրտի մեծ ցավով եմ նայում Վրթանես եպիսկոպոսի վարքին։ Ցասում, վրդովմունք, ամոթ։ Ամենը խառնվում է իրար։ Ինչքան ասում էի` չանդրադառնամ, չի ստացվում։

ՄԵՐ ՆԵՐՍԻ ՀԱՎԱՏՔԸ , ՀՈՒՅՍԸ, ՍԵՐԸ ՎԱՌ ՊԱՀԵՆՔ։ ԴԱ Է ՄԵԶ ՓՐԿԵԼՈՒ ԱՅՍ ՄՈՒԹ ՕՐԵՐԻՆ։

 

Նկարը՝ Ալեն Ղուլյանի էջից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031