Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հունվար 06,2026 20:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացումը ռազմարդյունաբերության ոլորտում, առևտրի խթանման քայլերը, ինչպես նաև Գազայում և Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները։

«Ես Թրամփին ասացի, որ Վենեսուելան չպետք է քաոսի մեջ ընկնի, միջազգային իրավունքի ցանկացած խախտում լուրջ բարդություններ կառաջացնի», – զրույցից հետո փոխանցել է Էրդողանը, հավելելով, թե Մադուրոն և վենեսուելացի ժողովուրդը բազմիցս են ցույց տվել իրենց բարեկամությունը Թուրքիայի հանդեպ։

Էրդողանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Թրամփը կվերականգնի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումն ու կչեղարկի Անկարայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019 թվականին, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնեց Ռուսաստանից։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031