Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա այսպես է Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 0.5 տոկոսը կազմող ագրեսիվ փոքրամասնությունը ուզում «բարենորոգել» եկեղեցին

Հունվար 07,2026 09:37

Հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին», ըստ «Արմատ» մեդիայի հաշվարկների, մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի:

Հաշվարկն իրականացվել է արհեստական բանականության հատուկ ծրագրի կիրառմամբ, որը թույլ է տվել վերլուծել վերջին ժամանակահատվածում իշխանական հավաքները և դրանց մասնակիցներին:

Մասնավորապես, ԱԲ ծրագրի օգնությամբ մասնակիցների թվից մոտ 500-ին հնարավոր է եղել նույնականացնել որպես պարբերաբար քպական միջոցառումներին «մասովկայի» դեր կատարող տարբեր տրամաչափի ՔՊ-ական պաշտոնյաների, ևս շուրջ 500 հոգու` ոստիկանության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների, մոտ 200 հոգի` ԱԱԾ աշխատակիցների և Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների, մոտ 70-ը` ՔՊ-ական և այլ պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների վարորդներ: Ուխտերթին մասնակցում էին նաև Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներ: Քայլերթին մասնակցած և շրջաններից բերված հասարակ ժողովրդի թվաքանակը, ըստ հաշվարկի, կազմել է մոտ 1000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, փաշինյանական «ուխտերթին» զուգահեռ հանրապետության և Սփյուռքի հարյուրավոր եկեղեցիներում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագներին, որոնք ընթացել են ըստ ընդունված արարողակարգի և որի ընթացքում չի զեղչվել Հայոց Հայրապետի անունը, մասնակցել է նվազագույնը 200,000 հավատավոր:

Ահա այսպես է Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 0.5 տոկոսը կազմող ագրեսիվ փոքրամասնությունը ուզում «բարենորոգել» եկեղեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031