Հունվարի 3-ին և 4-ին ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում գտնվող Ֆորմուլա‑1-ի լեգենդար Yas Marina Circuit ավտոդրոմում անցկացվել են IAME UAE առաջնության 6-րդ և 7-րդ փուլերը։ IAME UAE-ը միջազգային քարտինգի առաջնություն է, որը անցկացվում է IAME (Italian American Motor Engineering) կազմակերպության հովանու ներքո և համախմբում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի լավագույն երիտասարդ պիլոտներին։
Հայաստանը ներկայացնող երիտասարդ պիլոտ Ռոբերտ Օհանյանը երկու մրցափուլերում ցուցադրել է կայուն և մրցունակ ելույթ՝ յուրաքանչյուր փուլում զբաղեցնելով 3-րդ տեղը և երկու անգամ բարձրանալով միջազգային առաջնության պոդիում։
7-րդ փուլում Ռոբերտը մրցավազքի ընթացքում ընթանում էր վստահ երկրորդ տեղում, սակայն տուգանային միավորների հաշվարկի արդյունքում ընդհանուր հաշվարկում զիջեց երկրորդ դիրքը և ավարտեց փուլը երրորդ տեղում։
Կարդացեք նաև
Այս արդյունքները կարևոր քայլ են Ռոբերտ Օհանյանի միջազգային զարգացման ճանապարհին և վկայում են հայկական քարտինգի մրցունակության մասին համաշխարհային մակարդակում։


















































