Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցում էր նաև Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը, որը, ինչպես պարզվում է, այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է:
Լրագրողը փորձել էր հարց ուղղել Շաքարյանին, սակայն վերջինս զբաղված լինելու պատճառաբանությամբ չպատասխանեց։
24News-ը կապ հաստատեց գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ։ Նա սկզբում նշեց, որ աշխատանքի է և հետո կպատասխանի, ապա երկրորդ զանգին ի պատասխան ասաց. «Ես պատասխանեմ, հետո հարցերը կուղղեք։ Մենք ունենք Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ։ Ինչ վերաբերում է ինձ, ինձանից ակնկալվող հարցերը խնդրում եմ ուղղեք նրան»։
24News-ի ճշտող հարցին՝ այսինքն նա որպես ՊՆ ներկայացուցի՞չ էր ներկա երթին, որ այս դեպքում սլաքներն ուղղում է դեպի ՊՆ խոսնակ, Շաքարյանը հապշտապ նշեց. «Ներողություն եմ խնդրում, Մերի ջան, չեմ կարող պատասխանել։ Հարցերը ուղղեք մեր պարոն Թորոսյանին։ Վստահեցնում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները 100 տոկոսով կստանաք»։
Կարդացեք նաև
Մերի ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































