Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Եկեղեցին պիտի քաղաքականապես բաց թողնի մեզ։ Մենք արդեն պետություն ունեցող ժողովուրդ ենք․ Մարիա Կարապետյան

Հունվար 08,2026 11:40

Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեզ կրոնապետություն չի սպառնում, քանի որ մենք բոլորովին վերջերս ենք դադարել լինել կրոնապետություն։ Մեր կրթությունը անցել է «Մահ իմացեալ՝ անմահություն» խորագրի ներքո։ Որտեղի՞ց մենք իմանայինք, որ ոչ մի պետություն ունեցող ժողովուրդ չի առաջնորդվում «ճշմարիտ մնալու» և դրա համար մահվան պատրաստ լինելու սկզբունքով։ Բոլոր պետությունները ճկուն են (մեր դիտանկյունից՝ խորամանկ ու նույնիսկ նենգ), իսկ մենք՝ սուրբ Վարդանանց ժառանգները։

Եվ երբ մեր Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, ստացվում է նույնը՝ պայքար, հետո մարտիրոսություն։ Խնդիրները լուծելու փոխարեն նահատակության քարոզով են զբաղված նաև բոլոր այն քաղաքական կուսակցություներն ու ուժերը, որ փորձում են ընդօրինակել Եկեղեցու քաղաքական լինելու ձևը՝ «Մահ կամ ազատություն»։ Եվ այս բանաձևը պարզապես չէր կարող չընկնել այլ պետությունների ձեռքը՝ որպես գործիք մեզ մեր իսկ գաղափարների միջոցով կառավարելու համար։

Մենք վերջապես դուրս ենք եկել այդ թակարդից՝ ընտրելով կյանքն ու խաղաղությունը։ Պարզապես մեր Եկեղեցու որոշ սպասավորներ՝ տեսնելով, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները տապալում են մեզ մարտիրոսության ճշմարիտ ուղու վրա պահելու իրենց առաքելությունը, ստիպված դուրս են եկել վճռական մարտի։

Այո, Եկեղեցին պետք է զբաղվի կուսակրոնության ու կանոնադրության հարցով, որ չզբաղվի ժողովրդի քաղաքական ճակատագրի հարցով։ Մեր Եկեղեցին պիտի քաղաքականապես բաց թողնի մեզ։ Մենք արդեն պետություն ունեցող ժողովուրդ ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031