2025 թվականի դեկտեմբեր ամսին Քննչական կոմիտեում ինքնավար, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից Կոմիտեին տրամադրված աշխատողների վարձատրության համար նախատեսված առկա տնտեսման հաշվին հատկացվել է պարգևավճար (օրինակ` 13-րդ աշխատավարձ)` մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
NEWS.am-ի կոնկրետ հարցին, թե որքա՞ն է կազմել ՔԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, Կոմիտեից չեն հստակեցրել: Այնուամենայնիվ ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, պարզեցինք, որ ՔԿ նախագահը և նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 4 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































