Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 8-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը

Հունվար 08,2026 15:11

2001 թվականի հունվարի 8-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր (ՈԴՀՌ) ԲՀ-ի Սարյան 1ա հասցեում գործող գրասենյակում գրանցվեցին ոսկրածուծի և ցողունային բջիջների առաջին կամավոր հայ դոնորները։ Այդ օրվանից, ՀՀ կառավարության որոշմամբ՝ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես  Ոսկրածուծի Դոնորների օր:

Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեռքբերումների` կամավորագրված ավելի քան 35.000 դոնորների, 44 փոխպատվաստումների մասին: Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և հիվանդներին օգնելու մեծ ցանկությունը:

2025 թվականը առանձնացավ հենց Հայաստանում՝ ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կատարված մանկական և մեծահասակների ալոգեն փոխպատվաստումներով, որոնց դոնորների ընտրության հարցում որոշիչ են Ռեեստրի լաբորատորիայում կատարված HLA տիպավորումները։

Այսպիսով, այս համագործակցության արդյունքում, Հայաստանում այլևս իրականություն է ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման ամբողջական գործընթացը։

Ռեեստրը անդամակցում է փոխպատվաստման բնագավառում բոլոր հեղինակավոր կառույցներին՝ WMDA, EFI, NMDP, EMDIS: Ռեեստրի բոլոր աշխատակիցները ունեն միջազգային որակավորում: Իր 26 ամյա գործունեության ընթացքում Ռեեստրը ջանքեր չի խնայել ոչ միայն Հայաստանում փոխպատվաստման գործընթացի  կայացման այլ նաև լաբորատոր գործունեության միջազգային չափանիշների պահպանման գործում։ Ռեեստրը սերտ համագործակցում է ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության, «Արաբկիր», «Աստղիկ» և այլ հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031