ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման ծավալով, զերծ կմնանք։
Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածները այս փնթի կառավարման համար և բացարձակ կապ չունի տնտեսվարողը պետք է մաքրեր, թե՞ քաղաքապետարանը։ Բոլոր դեպքերի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ վերահսկման առումով։
Պաշտոնապես պահանջել եմ մերկասառույցի պատճառով ստացված վնասվածքների դեպքերի թվերը։ Պատասխանը կհանրայնացնեմ։


















































