«Երկրի գլխավոր գերագույն պառակտիչը պարզ է՝ ով է։ Այդ մարդն է պառակտել, սև ու սպիտակի, նախկին-ներկայի բաժանել»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ պատգամավորի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին այն տեղն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիմա սրբապղծություն է կատարում․ «Դա ավելի քան ակնհայտ է։ Սրբազանների գործն էլ ակնհայտ շինծու է։ Այսօր դատական նիստերի դահլիճում սրբազան հայրն էլ ասաց այդ մասին։ Սրբազաններն ինչո՞ւ են անազատության մեջ, կալանքի տակ․ մի պարզ պատճառով։ Քանդման, պառակտման գործընթացը Նիկոլ Փաշինյանը սկսել է 2018-ի՝ իր իշխանության գալուց հետո։ Արշակ սրբազանի վրա էլ կար ճնշում․ այսինքն՝ միանալ տիրադավներին կամ ազատության մեջ հայտնվել։ Արշակ սրբազանը ճիշտ ուղին է ընտրել, չի համաձայնել։ Իր տեսակը փաստում է նրա մասին, որ համագործակցության չի գնացել և տիրադավերի ու սրբապիղծների առաջարկը մերժել է։ Դրա համար է հայտնվել անազատության մեջ։ Մյուս բոլոր սրբազանները, որոնք տարբեր գործերով անցնում են, օրինակ՝ հարց չի՞ առաջանում՝ որոշ սրբազաններ, որոնք այս կամ այն գործերի են առնչվում, հիմա գնացել են, թղթի վրա գրել է Նիկոլ վարչապետ, նրանց կանգնեցրել, ստորագրել է տվել»։
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































