«Այս ամենը կախված է քաղաքական դերակատարից․ այս շղթան կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի լինի, նրա բերած բարքերը՝ ևս»,-Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշում է Կաթողիկոսի հեռացման մասին և հարցին՝ կհաջողի՞, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Հասարակության առաջ ցույց է տալիս իր իրական դեմքը։ Տիրադավ հոգևորականների միջոցով ներկայացնում է ընտրությունը՝ ինչն ինչով են ուզում փոխել։ Հանրությունն իր դիրքորոշումն արտահայտել է Հայ առաքելական եկեղեցու միջոցառումներին իր մասնակցությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































