Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ ենք համարում, որ Եվրոմիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին. Արթուր Դանիելյան

Հունվար 08,2026 20:18

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձում անդրադառնալով հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրին՝ հայտարարել է. «Ժողովրդավարական ընտրությունների իրականացումն իրենից ենթադրում է, որ դրանք պետք է իրականացվեն ներքին վստահության և ներառականության միջոցով: Հետևաբար այս ծրագիրը, որը ենթադրվում է՝ կիրականացվի Եվրոմիության աջակցությամբ, իրենից պետք է ենթադրի քաղբանտարկյալների ազատ արձակում, բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի տրվեն հնարավորություններ հավասարապես մասնակցելու և իրենց կարծիքն ու մոտեցումները ներկայացնելու Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Հետևաբար անհրաժեշտ եմ համարում, որպեսզի գործընթացն իրականացվի ոչ միայն պետության ներկայացուցիչների, գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, այլ հիմնական գործընկեր պետք է դիտարկվեն հենց այն քաղաքական ուժերը, որոնք ունեն տարբերվող մոտեցում քաղաքական գործող իշխանությունների գործելակերպի վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Եվրոմիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031