Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել սանկցիաները, սակայն եվրոպական գործընկերները դա չեն նկատում. Հայկ Խանումյան

Հունվար 08,2026 22:18

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահը վերջերս երկար խոսեց Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության մասին՝ հայտարարելով, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել սանկցիաները, սակայն եվրոպական գործընկերները դա չեն նկատում։ Ալիևի՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ վերջին հայտարարությունները տնտեսագիտական քննարկում չեն։ Դրանք հանդիսանում են պատերազմից առաջ կիրառվող դասական դիվանագիտական նախապատրաստության մաս, նույն մոդելով, որը կիրառվել է Արցախի դեմ 2020–2023 թվականներին։

Մինչև 2020թ․ պատերազմը Ադրբեջանը հետևողականորեն ներկայացնում էր Արցախի հայերին որպես Ռուսաստանի ամենահավատարիմ հենարան Հարավային Կովկասում։ Ի դեպ, այս թեզը տիրաժավորվում էր նաև հայաստանյան որոշակի շրջանակների կողմից։ Արցախի գոյությունը Ադրբեջանի կողմից ներկայացվում էր ոչ թե որպես ինքնորոշման խնդիր, այլ որպես ռուսական ազդեցության գործիք։

Այս թեզը թույլ տվեց Բաքվին Արևմուտքին փոխանցել պարզ ուղերձ․ «Արցախին հարվածելը նշանակում է Ռուսաստանին հարվածել»։Այդ ձևակերպումը փաստացի չեզոքացրեց Արևմուտքի քաղաքական ու բարոյական հակազդեցությունը հատկապես 2023 թ․ սեպտեմբերին։

Նույն մեխանիզմը հիմա կիրառվում է Հայաստանի նկատմամբ։

Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանի հետ սանկցիաների շրջանցման հիմնական հանգույց, որպես տնտեսապես և քաղաքականապես ոչ ինքնուրույն պետություն։

Այսինքն` նպատակ ունի Արևմուտքի աչքում Հայաստանը դարձնել ոչ թե պաշտպանվող ժողովրդավարական երկիր, այլ կասկածելի գործընկեր, որի նկատմամբ ճնշումն ու ագրեսիան կարող են ընկալվել որպես «ռուսական համակարգի դեմ քայլ»։

Ալիևի այս խոսույթը պետք է դիտարկել ոչ թե որպես քննադատություն Հայաստանի տնտեսության հասցեին, այլ որպես հաջորդ ճնշումների և հնարավոր ռազմական էսկալացիայի դիվանագիտական նախապատրաստություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031