Լրահոս
Օրվա լրահոսը

National Geographic-ը Հայաստանի վանական համալիրներն ընդգրկել է աշխարհի ամենատպավորիչ հոգևոր և մշակութային ուղղությունների շարքում

Հունվար 09,2026 10:40

Region Monitor – National Geographic-ը անդրադարձել է Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներին՝ ընդգրկելով դրանք աշխարհի ամենատպավորիչ հոգևոր և մշակութային ուղղությունների շարքում։

Հեղինակավոր հանդեսի հրապարակման մեջ ներկայացված են Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց ճարտարապետությամբ, այլև բնության հետ ներդաշնակությամբ ու պատմական խորքով։

Նշվում է, որ ժայռերի մեջ քանդակված մատուռներից մինչև բարձրավանդակային ամրացված համալիրներ՝ հայկական այս վանքերը ճանապարհորդներին հանդիպեցնում են դարերի խորքից եկող հավատքի և ծեսերի հետ՝ արտացոլելով Հայաստանի բազմադարյա հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը։

Հոդվածում ընդգծվում է նաև, որ վանական համալիրներից մի քանիսը ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության պատմության և մշակույթի բացառիկ վկայություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031