Աշխատանքից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը՝ հիմք ընդունելով նրա դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանից։
Արման Բաղդասարյանը արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։


















































