Երեւան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր որոշեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել եւս երեք ամսով:
Դատարանի որոշման հրապարակումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում այս խայտառակության շարունակականության դեմ:
– Ուրեմն ոչ մեկ չասի՝ «չէ»: Թող «չէ» ասեն նրանք, որոնք կզում են, երբ մի թեթեւ վախ է լինում իրենց բռնելու,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































