Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի նպատակը ո՛չ եկեղեցի բարենորոգելն է, ո՛չ էլ կաթողիկոսին հեռացնելը. Աղազարյան

Հունվար 09,2026 18:07

«Մենք կարծում ենք՝ այն ուժերը, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես ՀՀ վարչապետ, աննպատակահարմար է հայոց պետականության գոյության տեսանկյունից, պետք է ձեւաչափ գտնեն միավորվելու ոչ թե մեկ միասնական ցուցակի, այլ մեկ միասնական ճակատի մեջ ու ձեւավորեն ժամանակավոր իշխանություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերի մեջ կան այնպիսի ուժեր, որոնք լուրջ հակասություններ ունեն իրար հետ՝ քաղաքական, գաղափարական ու չեն կարող միասնական իշխանություն ձեւավորել: Ըստ Աղազարյանի՝ պետք է չորս ամսով ժամանակավոր իշխանություն ձեւավորել, 4 ամսից հետո նոր ընտրություններ լինեն, եւ այդ ուժերը ընտրողին ներկայանան իրենց ծրագրերով:

Աղազարյանը վստահ է՝ ՔՊ-ի կրկին չվերարտադրվելու բանաձեւը կա, պարզապես պետք է այդ բանաձեւը գտնել:

Ինչ սպասել հակաեկեղեցական արշավից, Աղազարյանը շարունակեց. «Սպասեք, որ շուտով կհայտարարի ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելու մասին, կանոնադրությամբ սիրուն, կկարդա կանոնադրությունը, քաղաքացիները կլսեն: Այդ 11 սողունների միջոցով կկազմակերպի ու կստեղծի Հայ Առաքելական եկեղեցի: Կաթողիկոսին հեռացնելը, եկեղեցին, այսպես ասած, բարենորոգելը իր նպատակը չէ, որովհետեւ եթե այդպիսի նպատակ ունի՝ կարող էր անել օրենսդրական փոփոխությունների միջոցով, եկեղեցու հետո համագործակցելու ճանապարհով:

Այդ սողունները թող իրենց կարգին պահեին ու ժամանակին խնդիրները բարձրացնեին: Փաշինյանի նպատակը ո՛չ եկեղեցին բարենորոգելն է, ո՛չ էլ կաթողիկոսին հեռացնելն է: Իր իսկական նպատակը ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելն է, որը պետք է հանդիսանա իր ցնորական գաղափարի՝ 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը ու շուտով դա կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դու ժամանակին նիկոլի արևով էիր երդվում, հետո երբ նիկոլը թաթիկդ տրորեց, ինքնապաշտպանվելու համար սկսեցիր կիսաճշմարտություններ ասել։ Հիմա առաջիկայում ԱԺ ընտրություններ են և դու ավելի համարձակ ես դարձել և փորձում ես «ճշմարտություններ» ասես, որպեսզի ընտրողների համակրանքը շահես ու որևէ ձևով խցկվես ԱԺ։ Իմիջիայլոց, էդ ոճի մեջ շատերը կան (օրինակ՝ Էդմոն Մարուքյանին ոչ մեկդ չեք հասնի) և չեք զգու՞մ, որ դա շատ պրիմիտիվ, երկերեսանի ու նողկալի մարտավարություն է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031