ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը աննախադեպ է համարում ներկայումս Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների թիվը:
-Անհասկանալի է միջազգային կառույցների լռությունը, այս պարագայում ոչ մի տարբերակ չկա ձեւակերպել, ասել՝ նախկինում մի պարկ կամ մեկ կիլոգրամ շաքարավազ էին գողացել, երբ ծառայել էին այդ զորամասում՝ պակասել էր մեկ զույգ «նասկի» կամ մեկ զույգ կոշիկ: Այս պարագայում հստակ գնահատականների անհրաժեշտություն կա: Որովհետեւ այ պարագայում տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձեւակերպում, քան հանդգնել է իրենց ասել ԱԺ աթոռին նստած Ալեն Սիմոնյանը: Սա Ալեն Սիմոնյանի հրահրած ու հետագայում իր իսկ կողմից գործ տված գործընթացն է, սրա գնահատականները պետք է լինեն,- լրագրողներին ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմիի» հաղորդաշարի համահեղինակների գործին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































