-Ես տվյալներ չունեմ Միքայել եւ Բագրատ սրբազանների գործով անցնող դատախազի՝ աշխատանքից ազատման մասին, բայց հնարավոր է՝ ինչ-որ մի պահի այդ մարդիկ չեն կարողանում դիմանալ ապօրինությանը, ճնշմանը, հանրային պարսավանքին,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Դանիելյանի խոսքով՝ ոչ մի պաշտոնյա երաշխավորված չէ, որ իշխանության վերնախավից հրահանգ չի իջեցվի ու իրենք աշխատանքից չեն ազատվի, բայց աշխատանքից ազատումն էլ չի երաշխավորում, որ վաղը մյուս օր իրենց կատարած ապօրինության համար պատասխանատվության չեն ենթարկվի:
Կարդացեք նաև
-Օգտագործում եմ Նիկոլ Փաշինյանի ներմուծած տերմինը՝ «եվրոյոնջաներ, որով ժամանակին Նիկոլը բնորոշում էր Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանություններին: Որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ տարիներով ինձ մաշկահան էիք անում, եթե որեւէ մեկի խոսքի իրավունքը խախտվեր: Ազատ խոսքի համար հիմա կալանավորված են մեդիագործիչներ, նրանց գործունեությունը կասեցված է»,- ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































