Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պարզապես մտածում եմ, որ մի լուսապայծառ արարատյան առավոտ Նիկոլը չլինի, սրանք ապահով պլինդուզ որտեղի՞ց են գտնելու»

Հունվար 09,2026 21:54

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավանի դատարանում էի։ Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ու նրանց ոչ մի պարագայում չի կարելի բերդից բաց թողնել։

Հիշեցի դոկումենտալ կադրերը, երբ Լի Խարվիին մեղադրում էին Քենեդուն, իսկ Մարկ Չեպմենին՝ Լենոնին սպանելու մեջ ու անգամ նշյալ մեղադրողները էդքան էմոցիոնալ-քրտնախաշ չէին, որքան Նարեկի ու Վազգենի գործով մեղադրողը, ում անունը չեմ հիշում։

Սույն անունը չհիշվածը էնպիսի էպիկ, 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի ոգով էր պատմում Վազգենի ու Նարեկի «վտանգավորության» մասին, որ ողբերգակ Սոֆոկլեսի «Անտիգոնեն», որի ենթատեքստը մարդու ընտրությունն է աստվածային բարոյականության եւ պետության օրենքների հակասության միջեւ՝ էսօրվա նիստի տրագիկոմեդիայի ֆոնին zero էր։

Եթե էս դատական նիստին հետեւեին կոլումբիական եւ սիցիլիական մաֆիաները, նրանք հաստատ չէին պատկերացնի, որ դատարանում քննվում է ոչ թե 21-րդ դարի մեծագույն հանցագործների, այլ ընդամենը երկու մեդիագործիչների ազատ խոսքի իրավունքի ու մեկ էլ՝ «հետույք» բառի հարցը։

Պետական մեղադրողի էքստազից ու նիստը նախագահողի բացակա հայացքից պարզ էր, որ տղաների կալանքի ժամկետը երկարաձգվելու է։

Պարզապես մտածում եմ, որ մի լուսապայծառ արարատյան առավոտ Նիկոլը չլինի, սրանք ապահով պլինդուզ որտեղի՞ց են գտնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031