Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսության միջոցով որևէ բանի հասնելու հնարավորություն չկա: Սիրիայի քրդերը այն գործոններից են, որոնք դիրքորոշում փոխում են միայն ուժի կիրառման դեպքում. Հաքան Ֆիդան

Հունվար 10,2026 12:37

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը ներկայացրել է TRT-ի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցի կարևոր կետերը.

Այժմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում մենք խաղաղությանը մոտ ենք ավելի քան երբևէ։ Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, Թուրքիան կստանձնի Սև ծովի անվտանգության պատասխանատվությունը։

Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք բխում են իրական պատճառներից և կառուցվածքային խնդիրներից,  մանիպուլացվում են Իրանի մրցակիցների կողմից։ Իսրայելը փորձում է օգտվել դրանից։

Մենք գիտեինք, որ ամերիկացիները Մադուրոյին առաջարկել էին գնալ ուր ուզում էր, բայց մեզ երբեք չեն խնդրել ընդունել Մադուրոյին, և նա երբեք չի կապվել մեզ հետ Թուրքիա գալու վերաբերյալ։ Մեզ նման առաջարկ չի արվել

Իսլամական աշխարհը արթնանում է հարյուր տարվա խորը քնից։ Երբ մենք միասին ենք, մենք գիտակցում ենք, թե ինչի ենք ընդունակ, և մենք հավատում ենք, որ պետք է միավորվենք։

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շարունակությունը հանդիսացող
Սիրիայի քրդերը այն գործոններից են, որոնք փոխում են իրենց դիրքորոշումը միայն ուժի կիրառման դեպքում։

Կան դասեր, որոնք մենք սովորել ենք և բաներ, որոնք մենք գիտենք։ Երկխոսության միջոցով որևէ բանի հասնելու հնարավորություն չկա. նրանք կամ կբախվեն ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի հետ։

Ես կարծում եմ, որ Հալեպում գործընթացը շուտով կավարտվի և այդ կառույցը [քրդական ուժերը] կվերանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031