Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնում Իրանի ժողովրդին. Մարկո Ռուբիո

Հունվար 10,2026 12:52

«ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ժողովրդին», – X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն:

Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցեր ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ևս մեկ անգամ նախազգուշացրել է. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»:

«Ազատություն»-ը հայտնում է. «Իրանում անջատվել է ինտերնետը:

Դեպի Թեհրան և այլ քաղաքներ մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում՝ Դուբայից և Ստամբուլից:

Իրավապաշտպան խմբերը նախօրեին հայտարարել են, որ դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերից ի վեր գրանցվել է առնվազն 62 մահվան դեպք, այդ թվում՝ 14 անվտանգության աշխատակից և 48 ցուցարար։

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները ուրբաթ օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ցուցարարների սպանությունը և կոչ են արել Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031