Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարծում, թե Պուտինին գերեվարելու անհրաժեշտություն լինի․ Թրամփ

Հունվար 10,2026 13:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը  հայտարարել է, թե չի կարծում, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ստիպված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գերեվարելու հրաման տալ։

Ի պատասխան հարցի, թե «Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշեց, որ ողջ աշխարհի հետ միասին ինքն էլ է հետևել, թե ինչպես եք հրամայել գերի վերցնել Նիկոլաս Մադուրոյին։  Զելենսկին ասաց. «Եթե բռնապետերի հետ այդպես է վարվում, ապա ԱՄՆ-ն գիտի, թե ինչ անել հաջորդիվ»։ Կարծես, նա ցանկանում է, որ գերի վերցնեք Վլադիմիր Պուտինին։ Երբևէ կհրամայե՞ք  գերեվարել Պուտինին», Թրամփը պատասխանել է․

«Չեմ կարծում՝ դրա անհրաժեշտությունը լինի։ … Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ։ Սակայն այժմ շատ հիասթափված եմ։ Ես 8 պատերազմ «կարգավորեցի»:

Կարծում էի, թե սա կլինի հեշտերից մեկը։ Գիտե՞ք, վերջին ամսվա ընթացքում նրանք կորցրին 31,000 հոգի, որոնցից շատերը ռուս զինվորներ էին։ Եվ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է։ Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք այն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031