Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի բանակը ընդգծել է, որ «կպաշտպանի երկրի ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները, հանրային գույքն ու կպայքարի ցանկացած դավադրության դեմ»

Հունվար 11,2026 12:15

Իրավիճակն այս պահին

📍Ինտերնետը շարունակում է անջատված լինել։ Այդ պատճառով ինֆորմացիան կրկին քիչ է։ Կան ընդամենը մի քանի տեսանյութեր Թեհրանում ակցիաներից։

📍Իրանական գրեթե բոլոր կայքերը շարունակում են հասանելի չլինել։ Բացառություն է ԻՀՊԿ-ին պատկանող Tasnim-ի կայքը, որն այսօր գործել է։ Գործում են նաև ԻՀՊԿ-ին հարող մի քանի այլ թելեգրամյան ռեսուրսներ, ինչպես նաև պետական ռադիոհեռուստատեսության թելեգրամյան ալիքը։ (Ի դեպ, պետական ռադիոհեռուստատեսությունը ևս անմիջապես ենթարկվում է գերագույն առաջնորդին)։ Կառավարական IRNA-ն ևս հասանելի չէ։

📍Այսօր Թեհրանում է եղել Օմանի արտգործնախարարը։ Նրա այցի մասին հայտնի էր դարձել դեռ երեք օր առաջ։ Հաշվի առնելով նախկինում Օմանի միջնորդական դերակատարումը՝ չի բացառվում, որ նա ԱՄՆ-ից ուղերձ է փոխանցել։

📍Վաղը հանրության համար ելույթ է ունենալու նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Մինչև այդ այսօր՝ Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, նա հայտարարել է, որ «Իրանի ժողովուրդը նախկինից էլ ավելի ամուր կերպով կաջակցի իր երկրին և իր համակարգին»:

📍Իրանի բանակը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ «կպաշտպանի երկրի ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները, հանրային գույքն ու կպայքարի ցանկացած դավադրության դեմ»։

📍Երկրի գլխավոր դատախազն էլ հայտարարել է, որ ձերբակալված «խռովարարների» մեղադրանքը նույնն է լինելու՝ «պետության դեմ գործողություններ», և ոչ մի ներում չի լինելու։

 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031