Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ՝ դիմենք Վեհափառ Հայրապետին, որ կարգալույծ անի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին. Մեխակ Գաբրիելյան

Հունվար 11,2026 15:08

Այսօր՝ 11.01.2026 թվականին, մինչեւ Սուրբ Պատարագի սկսվելը փորձեցի հանդես գալ ստորեւ ներկայացվող առաջարկով Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Եկեղեցու հոտին։ Իմ խոսքը սկսելուց հետո անմիջապես ինձ մոտեցավ Տեր Արարատ քահանան եւ սկսեց խանգարել ինձ, զուգահեռ բարձր խոսելով։ Նրան միացան նաեւ մի քանի կանայք։ Ես դադարեցրի, քանի որ պատշաճ չէ Եկեղեցում աղմկել։ Այդպիսով, այդ տիրադավը կարողացավ խանգարել այն նախաձեռնությանը, որ փորձում էի իրականացնել։

Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

հունվարի 5-ին, Սուրբ Ծննդյան ճրագալոյցի Սուրբ Պատարագին կրկին պղծվեց մեր սրբության տունը, մեր Սուրբ Սարգիս եկեղեցին։

Եսայի մարգարեն ասում է. Եսայի 35. 8 «…ճանապարհը սուրբ պիտի կոչուի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու»:

Սատանայի ծառաների՝ դեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ հերձված, հերետիկոսության գիրկը ընկած Նավասարդ արքեպիսկոպոսի եւ ցավոք սրտի որոշ քահանաների կողմից մեր հավատքի տունը՝ Աստուծո տունը  կրկին պղծվեց։

Ցավով պետք է նշեմ, որ հերձված դարձավ նաեւ տէր Անուշավան քահանան, միանալով հայ ժողովրդի, Հայոց պետականության թշնամի Նիկոլ Փաշինյանի մեր եկեղեցու դեմ պայքարին։

Այսօր, հայ ժողովրդի թշնամու դեմ պայքարի առաջին գծում մեր նոր Ղեւոնդ երեցներն են՝ Վեհափառ Հայրապետի, Բագրատ, Միքայել, Մկրտիչ եւ Արշակ սրբազանների եւ անձնուրաց մեր մյուս հոգեւորականների գլխավորությամբ։

Եկեք մաս կազմենք մեր Ղեւոնդ երեցներին. Աստված ասում է՝ երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը։

Որպեսզի մենք, մեր եկեղեցու զավակներս մեղքի տակ չընկնենք, որ մեր անտարբերությամբ նպաստեցինք թշնամու արշավին Աստուծու դեմ, առաջարկում եմ դիմենք Վեհափառ Հայրապետին, որ կարգալույծ անի արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին, որպեսզի կարողանանք այդ սրբապիղծներին արգելել մոտենալ Սուրբ Խորանին։

Դիմումը եւ ստորագրության համար թղթերը ներկայացվում են, խնդրում եմ, Պատարագի ավարտին ովքեր համաձայն են թող ստորագրեն, որ վաղը ներկայացնենք Վեհափառ Հայրապետին։

Աստված մեզ պահապան եւ օգնական։

Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
1990-1995 թ.թ. Գերագույն խորհրդի պատգամավոր
11.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ախր Բենթլի սամոյի պոչը Մերսեդես նիկոլի տակն ա ու էդ սցենարը կաշխուժացնի նիկոլի աղանդավորական պատարագների տեմպը: Հասարակությունը և քաղաքական ուժերը առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու և կոնսոլիդացվելու փոխարեն, կշարունակեն զբաղվել պատարագների տեքստերում Կաթողիկոսի անունը զեղջվելու-չզեղջվելու հարցերով, “մեկ էլ արդեն ձմեռը փռեց իրեն թևերը” ոճի մեջ մի քանի ամիս հետո կնկատենք, որ շուտով ընտրություններ են լինելու, իսկ մենք դրան չենք էլ պատրաստվել։ Իսկ նիկոլն այս անգամ վեղար կհագնի, գավազանին բանտիկ կկապի և նախընդրական սաղմոսներ ասելով կխոստանա շինել բոլոր քեռակին դոմփողներին, դեռևս չվերացած նախկիններին և ժողովրդավարությանը խանգարողներին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031