Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Հունվար 11,2026 19:25

Հունվարի 11-ին, ժամը 14։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (բեռնված մանրահատակով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարի խցիկից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել թափված մանրահատակը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031